Ապօրինի կերպով անձնական բնույթի տեղեկատվության ստացման հիմքով դատարանի վճռով Թբիլիսիում ձերբակալվել է 36-ամյա տղամարդ, որը ներկայացել էր իբրև հոգևորական:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը, ներկայանալով իբրև հոգևորական, անչափահաս երեխայից, որի սեռը ՆԳՆ-ն չի նշում, կորզել է բաց բնույթի լուսանկարներ: Իսկ հետո, երբ պատանին որոշել է այլևս չշփվել նրա հետ, կեղծ հոգևորականը սպառնացել է լուսանկարները տեղադրել համացանցում:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հանցագործությունը նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում: