Տեղ գյուղի համայնքապետարանը իր ֆեյսբույան էջում տեղեկացնում է․
Երեկ կեսօրին Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղացած առատ անձրևին հաջորդել է կարկուտը, որը մեծ վնասներ է հասցրել։
Հիմնականում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող գյուղական բնակավայրում դեռ չէին վերջացրել բերքահավաքը։
Կարկուտը փչացրել է գյուղի հասուն բերքն ու բարիքը։
Լուսանկարը՝ Սաթեն Իսունցի ՖԲ էջից։
ՏԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԸ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ Է ՊԱՏՃԱՌԵԼ֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊Երեկ կեսօրին Սյունիքի մարզի Տեղ…
Posted by Տեղի համայնքապետարան on Saturday, 12 September 2020