Արքայազն Հարին վերադարձրել է իր նստավայրի վերանորոգման համար ծախսված գումարը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին վճարել է 2,4 մլն ֆունտ, որ ծախսվել էր Վինձորում Ֆրոգմոր քոթեջի վերանորոգման համար: Այս մասին հաղորդում է Daily Mail թերթը՝ հղում անելով արքայազնի ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ արքայազնը վերադարձրել է ամբողջ գումարը, որը տրամադրվում է թագավորական ընտանիքի անդամներին պաշտոնական պարտականությունները կատարելու համար:

Պարբերականը նշում է, որ պարտքի մարումը հնարավոր է դարձել փաստագրական և գեղարվեստական ֆիլմերի ստեղծման համար Netflix-ի ծառայության հետ պայմանագիր կնքելուց հետո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ