Կրասնորդարում այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքում: Կրակը բռնկվել է գիշերը 2:15-ին, Ռոսիյսկայա փողոցում, վառվել է բազմահարկ շենքի վերին հարկն ամբողջությամբ: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառ է հանդիսացել էլեկտրալարերի կարճ միացումը կամ էլ հրավառությունը՝ տարածքում տեղի ունեցած հարսանիքից հետո:
ТАСС-ը հայտնում է, որ Կրասնոդարի քաղաքապետը որպես ենթադրյալ պատճառ նշել է առաջին տարբերակը՝ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստի ժամանակ:
8-հարկանի շենքում կրակի ճիրաններում է հայտնվել, մոխրացել վերին հարկն ամբողջությամբ՝ ընդգրկելով 2,5 հազար քմ: Լրիվ այրվել է 54-ից 58 տուն, տարհանվել է բնակելի շենքի ավելի քան 300 բնակիչ, տուժածներ չկան:
Վառված տների բնակիչներին տեղավորում են «Кавказ» հյուրանոցում: Այսօր ամբողջ օրվա ընթացքում ապամոնտաժվելու են շենքի վնասված, բայց չփլուզված կոնստրուկցիաները, այնուհետ կսկսվեն քննչական գործողություններ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 241 մարդ եւ 63 միավոր տեխնիկա, որոնց թվում՝ ՌԴ ԱԻ ծառայության 129 փրկարար եւ 34 միավոր տեխնիկա :