ԹԵՍՏ. Ճանաչու՞մ եք մեր ազգային հերոսներին

Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում։ Հիմնադրվել է 1994 թ. մարտի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 1994 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1994 թ. մայիսի 8-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։

Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։

Spread the love
  •   
  •   
  •