«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը ուսուցիչներին անակնկալ է նախապատրաստել. հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրը, նրանցից յուրաքանչյուրը կստանա 20-հազարական դրամ պարգևավճար:
Չնայած գումարի չափը այնքան էլ մեծ չէ, բայց փաստն, այնուամենայնիվ, հաճելի է և ցույց է տալիս մանկավարժների նկատմամբ դրսևորվող հոգատարության մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: