Գագիկ Ծառուկյանի արածը քաղաքականություն չէ, հայտարարություններն էլ քաղաքական գործչի չեն։ Սարսափել կարելի է, որ պետության գլխին նման մարդիկ կարող են նստել։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում այս մասին ասել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նա կարծում է, որ ռևանշիստական ուժերը ոտքի են կանգնում, իսկ այն, ինչ տեղի է ունենում, ցուցադրական սցենարներ են։
«Մարդիկ չեն ուզում հեռանալ, նորից ուզում են վերադառնալ։ Մինչև «Մարտի 1»-ն ու «Հոկտեմբերի 27»-ը չպարզվեն, հանրապետության խելքը գլուխը չի գա»,- ասել է նա։
Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում։