«Դյուցազնագրքի» եռակի ռեկորդակիր 6-ամյա Ալեքսանը Արագածի գագաթին գերազանցել է 4 տարեկանում գրանցած սեփական ռեկորդը՝ 3 գագաթ հաղթահարելուց հետո մեկ րոպեում 46 կքանստում անելով։
Միեւնույն ժամանակ նա եւս 3 ռեկորդ է սահմանել՝ դառնալով միակ հայ 6-ամյա փոքրիկը, որը մեկ օրում բարձրացել է Արագածի երեք գագաթը, ընդհանուր առմամբ այդ տարիքում հաղթահարել բոլոր 4 գագաթները եւ միակ հայ երեխան, որը երկու անգամ բարձրացել է լեռան հյուսիսային գագաթը։
Ալեքսանին լեռնագնաց հայրն ու մայրն են ուղեկցել, 3 գագաթը հաղթահարել են 12 ժամում։ Փոքրիկի գրանցած ռեկորդները պետք է ներկայացվեն՝ գրանցվելու «Դյուցազնագրքում»՝ մյուս 3-ի կողքին։
Նախկին ռեկորդները սահմանել է 4 տարեկանից սկսած։ Դրանք են՝ 1 րոպեում 43 կքանստում Արագածի գագաթը հաղթահարելուց հետո, 36 րոպեում 1155 կքանստում, 111 առտակորում։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում։