Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ հայկական լեռնաշխարհի քաղցրահամ ջրերը Հայաստանի տարածքով հոսում են դեպի ոչ բարով հարևան երկիր:
Այն ինչ, տարիներ շարունակ հայկական շատ բնակավայրեր զրկված են եղել խմելու հոսող ջրից:
Ստացվում է, մեր իսկ տարածքով հոսող ջրերը մենք չէինք օգտագործում դեռ հերիք չէ, թույլ էինք տալիս այն հոսի ու սնի ոչ բարով հարևան երկիրը:
Մենք պետք է սովորենք օգտագործել այն բարիքները, որոնք բնությունն է մեզ պարգևել, և պետք է սովորենք մեզ հասած բնության պարգևներին տեր կագնել։
Այսօր արդեն, ինչպես հայտնեց պատգամավոր Սիփան Փաշինյանը, սահամանապահ Դովեղ գյուղի մեջով դեպի Ադրբեջան հոսող առուն, որից տարիներ շարունակ գյուղացիները չեն կարողացել օգտվել, կօգտագործվի արդեն գյուղի տնամերձ հողատարածքները ոռոգելու համար։
Ինչ խոսք, նվիրական գործ է, հուսամ նման աշխատանքները շարունակական կլինեն։