Կարանտինի կանոնների ակնհայտ խախտմամբ բազմամարդ համերգ է ընթանում Դիլիջանի քաղաքային զբոսայգում։
Ուղիղ հեռարձակվող տեսանյութերից երևում է, որ Yerevan Music Night 2020-ի մասնակիցների թիվն ակնհայտորեն գերազանցում է 60-ը, ներկա քաղաքացիներից շատերը չեն կրում պաշտպանիչ դիմակներ, չեն պահպանում սոցիալական հեռավորությունը։
Մինչդեռ այդ նույն ժամանակ մայրաքաղաք Երևանի փողոցներում խիստ հսկողությունը շարունակվում է։
KAMI Music Club-ի պատրաստած այս համերգն անցկացվում է Դիլիջանի քաղաքային զբոսայգում՝ պետական մարմինների՝ քաղաքապետարանի, ոստիկանության աչքի առաջ։