Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով հաստատվել է անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը,, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:
Մասնավորապես, առողջապահության նախարարի նոր հրամանով բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չկրել 0-5 տարեկան երեխաները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի,
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները (բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի):