«Իմ քայլում» պառակտում չկա, իսկ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի քայլն անհնազանդություն չպետք է դիտարկել,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Այդուհանդերձ, ըստ պատգամավորի՝ Ջուլֆալակյանի՝ նախարարի հետ անհամաձայնությունը կարող էր դրսևորվել ԱԺ-ում՝ առանց մանդատը վայր դնելու։
Խոսելով ընդդիմադիրների, մասնավորապես՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանրահավաքային պայքարի մասին՝ Ղազարյանը նկատել է.
«Հուսամ՝ այս անգամ ժողովրդին չեն հիասթափեցնի, խոստացված մեկ «թեժ աշուն» արդեն ձախողել են»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում․