ԹԵՍՏ. Գիտե՞ք ինչպես ճիշտ գրել այս բառերը

 
Հայերենի խոսքի մասերը տասն են՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն:

Հայերենում գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի, և յոթ հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական: Արդի հայերենի որոշ մասնագետներ միացնում են հայցական հոլովը ուղղական հոլովին, իսկ տրականը՝ սեռականին՝ այսպիսով հանգելով հայերենի հինգ հոլովի։ Գոյականը թեքվում է երկու ձևով՝ արտաքին հոլովում, և ներքին հոլովում, մի քանի բառեր էլ ենթարկվում են այլաձև հոլովման:

Ըստ առարկայի հատկանիշի արտահայտման ձևի (ուղղակիորեն կամ միջնորդավորված)՝ հայերենում ածականները լինում են որակական ու հարաբերական: Որակական ածականներն ունեն համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Բայը հայերենում ունի ընդարձակ խոնարհման համակարգ։ Կան բայի երկու հիմնական կարգեր՝ դեմքի (առաջին, երկրորդ և երրորդ), որին լրացուցիչ կերպով միանում է թվի կարգը (եզակի և բազմակի), և սեռի (ներգործական, կրավորական և չեզոք), որոնցից յուրաքանչյուրը խոնարհվում է ըստ կերպի (անկատար, կատարյալ, վաղակատար ու նաև գործողության կրկնությունը, բազմակիությունը, տևականությունը և այլն ցույց տվող ձևերը), ժամանակի (անցյալ, ներկա և ապառնի), եղանակի (սահմանական, հարկադրական, հրամայական, ըղձական, ենթադրական կամ պայմանական) և այլն։

 1,176 դիտում,  9 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •