Մինսկում ձերբակալվել են Բելառուսի նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքները կեղծելու դեմ և նախկինում կալանավորված ակտիվիստներին աջակցող կանանց ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ՝ գրում է svoboda.org-ը:
Տեղական ժամանակով ժամը 15-ի սահմաններում նրանք շարասյուն են կազմել և սկսել են ծափահարել: Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ միջոցառումը թույլատրված չէ: Ակցիայի մեկնարկից անմիջապես հետո սկսվել են ձերբակալությունները: Կանայք փորձել են փակել ճանապարհը դեպի ձերբակալված ակտիվիստներով լի մեքենաները:
Ակցիայի մեկնարկից մոտավորապես 20 րոպե անց ոչ մի մասնակից չի մնացել Ազատության հրապարակում: Այնուամենայնիվ, շուտով այնտեղ հայտնվել է կանանց նոր շարասյուն: Մասնակիցները երթով շարժվել են դեպի Նեմիգա: Շատերի ձեռքին կաթսաներ ու թավաներ են եղել: