Հոնկոնգում հոկտեմբերին Sotheby’s աճուրդի տունը աճուրդում կներկայացնի եզակի քար: Դա 102,39 կարատ ադամանդ է: Այն ունի կանոնավոր օվալաձև տեսք, և ստացել է կտրվածքի, հստակության և գույնի ամենաբարձր գնահատականը:
Քարը կտրվել է 271 կարատ քաշով կոպիտ ադամանդից: Այն անթերի սպիտակ է և պատկանում է ազոտ չպարունակող քարերի հազվագյուտ խմբին:
Լոտի նախնական արժեքը չի հրապարակվել: Փորձագետները, ելնելով առևտրի պատմությունից, կանխատեսում են, որ քարը գնվելու է 30 միլիոն դոլարով: