Սեպտեմբերի 11-ին իրականացվել են Գյումրի-Մոսկվա և Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղիներով չվերթներ, այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից:
Այդ թռիչքների շնորհիվ ՌԴ է վերադարձել 327 մարդ։
Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս բերված ՌԴ քաղաքացիների թիվը գերազանցել է 9 հազարը։
Հիշեցնեք, որ Հայաստանում ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է, որ Ռուսաստան մուտքի իրավունք է տրվում ընտանիքի վերամիավորման և մի շարք այլ մարդասիրական դեպքերում:
«Բոլոր օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կարող են Ռուսաստանի Դաշնություն մեկնել, եթե կան մի շարք հիմքեր, որոնք, նախևառաջ, պայմանավորված են մարդասիրական գործոններով:
Այսպիսով, թույլատրվում է Ռուսաստան մեկնումը՝ ընտանիքների վերամիավորման և մի շարք այլ մարդասիրական դեպքերում»,- հայտնում են դեսպանությունից: