Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները այսօր Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում մասնակցել են «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը:
Միջոցառումից հետո հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին։
Խնձորեսկում նրանց է մոտեցել հուլիսին Ադրբեջանի սահմանին հայտնված ու գերի ընկած Նարեկ Սարդարյանի կինն ու հետաքրքրվել ամուսնուց՝ նշելով, որ վերջինիս վիճակի մասին իրենք որեւէ տեղեկություն չունեն:
«Չենք կարող ոչինչ ասել, ցավոք սրտի, որովհետև գիտեք, դժբախտաբար նա ոչ թե բարեկամի, այլ հակառակորդի մոտ է ընկել»,,- ի պատասխաննշեց վարչապետը:
Այդ պահին նրան ուղեկցող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդհատեց Նիկոլ Փաշինյանին՝ հավելելով, որ ինքը կզրուցի տիկնոջ հետ:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարդարյանը որպես անհետ կորած որոնվում էր հուլիսի 8-ից: Գորայք համայնքի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում նա ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ եւ չէր վերադարձել: Պարզվել է, որ Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել եւ անցել է ԱՀ Նախիջեւանի տարածք: Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Սարդարյանի հարազատները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բարձրացնելով նրա կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու եւ այլ իրավունքների վերաբերյալ հարցեր:
Նարեկ Սարդարյանի կնոջ ու վարչապետի հանդիպումը՝ 10:50 րոպեից
Հարգանքի տուրք՝ Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին։
Հարգանքի տուրք՝ Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, 12 September 2020