Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Սա Հայաստանն է, որտեղ …
* անտառաճանաչը ցանկանում է կրթական համակարգի բարեփոխումներ անել
* եկեղեցու պատմության դասաժամերի համար պայքարողն անգամ խաչակնքվել չգիտի
* ազգային արժեքների համար պայքարողը ժամանակին դատվել է բռնաբարության հոդվածով
* պետության շահերի մասին խոսացողը միլիարդներով հարկեր չի վճարել
* ժողովրդի սոցիալական վիճակի մասին խոսացողը ամիսներով իր աշխատակիցների աշխատավարձերը չի վճարել
* արդարության մասին խոսացողը եղել է առաջին ընտրակեղծարարներից
* պատիվ-հարգանից խոսացողը սեփական խոսքը արժևորելու համար հայհոյանք է ուտում
* կենդանասեր ու բնապահպան ձևանալով վանդակի մեջ առյուծ են պահում, ու կենդանի էշ են կերակրում:
* ահաբեկում են, խոսալով սպասվող սովից, բայց հուսալով, որ դրա մասին հետո հիշող չի լինի
* սեփական կաշին փրկելու համար ամեն բան քաղաքականացնում են, անգամ միլիարդներով չվճարած հարկերը
Այո, սա Հայաստանն է, որտեղ ժողովրդի սոցիալական վիճակի մասին իբրև թե մտահոգվողները տարիներ շարունակ իրենց կազինոներով թալանել են էդ ժողովրդին ու ընտանիքներ են քայքայել: