«Միգուցե ստեղի ապրողները սենց աշխատավարձի սովոր են, մենք սովոր չենք»․ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի

Երևանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությունը, որը կապված էր Ռուսաստանի Դաշնություն ՀՀ քաղաքացիների մուտքի հետ։

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դիմել էր ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովին՝ խնդրելով օգնել Ռուսաստան մեկնելու և ընտանիքի հետ վերամիավորվելու ցանություն ունեցող հայերին։ Ըստ նրա՝ հազարավոր հայեր չեն կարողանում Ռուսաստան մեկնել և վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։

Թեմայի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար Sputnik Արմենիա գործակալությունը դիմել է Ռուսաստանի դեսպանատուն և պատասխան ստացել։

Ընտանիքների վերամիավորում

Դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունում նշել են, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանի կառավարությունը մարտի 16-ին որոշում էր կայացրել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ժամանակավորապես սահմանափակել մուտքը ՌԴ։

«ՌԴ կառավարության կարգադրության համաձայն` Ռուսաստան օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումն ուժի մեջ է մինչ օրս։ Այնուամենայնիվ, կցանկանայինք ընդգծել, որ օտարերկրյա բոլոր քաղաքացիներն, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, կարող են Ռուսաստան մուտք գործել մի շարք հիմքերի առկայության պարագայում, որոնք նախևառաջ պայմանավորված են մարդասիրական գործոններով», — ասվում է դեսպանատան մեկնաբանության մեջ։

Այսպես, Ռուսաստան կարող են մուտք գործել այն օտարերկրացիները, որոնք հանդիսանում են ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամներ (ամուսին, ծնող, երեխա)։

Թույլատրված է նաև այն անձանց մուտքը, որոնք Ռուսաստանում կեցության գործող թույլտվություն ունեն կամ նրանց, ովքեր ռուսական բուժհաստատություններ բուժման են մեկնում։

Բացի այդ, մուտք գործել կարող են այն քաղաքացիները, որոնք ժամանում են հիվանդ հարազատին (ամուսին, ծնող, երեխա, որդեգրող, որդեգրած) խնամելու համար, հանդիսանում են խնամակալ և հոգեբարձու։

«Այդպիսով, ինչպես տեսնում ենք, Ռուսաստան մուտքն ընտանիքի վերամիավորման նպատակներով և մի շարք այլ մարդասիրական դեպքերում թույլատրվում է», — ընդգծված է հաղորդագրության մեջ։

Աշխատանքային միգրանտներ

Աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով այժմ Ռուսաստան կարող են մուտք գործել միայն այն քաղաքացիները, որոնք մասնակցում են գործադիր իշխանության դաշնային մարմնի կողմից (որի տնօրինության ներքո է այդ սարքավորման պատվիրատուն) ՌԴ ԱԴԾ և ՌԴ ՆԳՆ ուղարկած ցանկում նշված արտասահմանյան արտադրության սարքավորումների կարգավորմանը և տեխսպասարկմանը։

Բացի այդ, թույլատրվում է նաև ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների մուտքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ