Ոստիկանության 3 ծառայող կազատվի աշխատանքից, երեքին խիստ նկատողություն կտրվի

Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նիստին մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետն ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։

Նիստի օրակարգում ոստիկանության 7 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկումն էր։

Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», ևս 3 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» և 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ