«Միշտ որևէ մեկի խոսափող հանդիսացողներին թվում է, թե այլոք էլ որևէ անձի կամ ուժի խոսափող են»․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար մի երիտասարդ «արձագանքնել» է ԲՀԿ-ին վերաբերող իմ երեկվա գրառմանը։ Կարդացի ընդամենը առաջին նախադասությունը ու չգիտեմ էլ, չէմ էլ ուզում իմանալ, թե ինչ է գրել շարունակության մեջ։

Զարմացած չեմ անդաստիարակ, լպիրշ ու վուլգառ բառապաշարից․ ծանոթ եմ դեռ անցած տասնամյակներից այդ կուսակցության երիտասարդների գռեհկաբանությանը՝ ֆեյք լինեին, թե իրական։ Ցավոք, նրանք կրկնում են իրենց մեծերին, միգուցե նույնիսկ՝ ծնողներին։ Որքան էլ հանրային գործունեության մեջ նման բառապաշարը հանրության համար էլ խնդիր է, բայց առաջին հերթին դա պետք է խնդիր լինի նրանց ծնողների ու կուսակցության համար։

-Երիտասարդին ու նրա կուսակցական ավագներին և ընկերներին հիշեցնում եմ, որ իմ առաքելությունն եմ համարում հանրության շահի սպասարկումը, այդ թվում՝ առողջապահական, ու իրենց դուր գա թե դուր չգա՝ գրելու եմ թե իրենց, թե մեկ ուրիշ կուսակցության անպատասխանատու վարքագծի ու գործունեության մասին, եթե դրանք հանրության համար համավարակի տարածման ռիսկերն ավելացնում են։

-Միշտ որևէ մեկի խոսափող հանդիսացողներին թվում է, թե այլոք էլ որևէ անձի կամ ուժի խոսափող են։ Ոչ, երիտասարդ, մենք մեր հասարակության խոսափողն ենք։ Այն հասարակությանը, որը տասնամյակներով տուժել է ձեր «հայրենանվեր» գործունեությունից։
Բավարարվեք այսքանով։

ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար մի երիտասարդ "արձագանքնել" է ԲՀԿ-ին վերաբերող իմ երեկվա գրառմանը։ Կարդացի ընդամենը…

Posted by Styopa Safaryan on Friday, 11 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ