Կրթական գործընթացին ընդառաջ մանկավարժների թեստավորման գործընթացում խնդիրները բացառելու նպատակով և հիմք ընդունելով ստացված ահազանգերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական 4 խմբերը վաղ առավոտից ուժեղացված ռեժիմով համաժամանակյա ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքում գործող ավելի քան 2 տասնյակ բուժհաստատություն, այդ թվում՝ պոլիկլինիկաներ։
Բացի կուտակումների առկայությունից՝ դիտարկվել է նաև նմուշառման ընդհանուր գործընթացը։ Այդ մասին տեղեկացնում են տեսչական մարմնից:
Նշվում է, որ կուտակումներ արձանագրվել են մի շարք բժշկական հիմնարկներում, մասնավորապես, «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում և երկրորդ բուժմիավորումում։ Այս հիմնարկներում կարգադրվել է կանոնակարգել գործընթացը, ինչից հետո միայն շարունակվել է նմուշառումը։
ԱԱՏՄ-ն անակնկալ ուժեղացված ստուգայցերով դիտարկել է մանկավարժներին թեստավորող բուժհաստատություններըԿրթական գործընթացին…
Posted by ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am on Friday, 11 September 2020