Հիշում եք Կասանդրա սերիալի գլխավոր հերոսին՝ նա արմատներով հայ է

Սերիալներից հայտնի դերասան, մոդել ծագումով մեքսիկացի ու պոերտոռիկացի Օսվալդո Ռիոսի տատիկը (մայրական գծով), հայուհի է:

Դերասանը 1960 թ.ծնվել է Պուերտո Ռիկոյի Կառոլինա քաղաքում պուերտորիկացու և հայուհու ընտանիքում: Հարցազրույցներից մեկի ժամանակ  նա պատմել է, որ մայրական գծով տատը Զեյթունի հայերից է:

Ռիոսը մանուկ հասակում ստիպված է եղել շշեր վաճառել ու այդպես ապրել: Նա սովորելուց հետո բավական ժամանակ աշխատել է որպես մանկական հոգեբան, հետո՝ մոդել:

Նրան բոլորը ճանաչում են «Կասանդրա» սերիալից: Այս հեռուստանովելը ցուցադրվել է ավելի քան 100 երկրում, թարգմանվել 32 լեզվով ու պաշտոնապես գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ լեզուներով թարգմանված սերիալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ