Սերժ Սարգսյանը Սևանում հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ամենամյա հավաքի մասնակիցների հետ

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հիմնական ակտիվը մասնակցել է #ԵԿՍևան ամենամյա երիտասարդական հավաքին, տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։

Ամբողջ Հայաստանից շուրջ 260 մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Շուրջ 3 ժամ տևած բաց ու անկաշկանդ զրույցի ընթացքում երիտասարդները Նախագահի հետ քննարկել են կուսակցության տեսլականը, առկա ներքաղաքական իրավիճակը և այլ հարցեր։

Քննարկման ընթացքում հնչեցված հարցերի մեծ մասը վերաբերում էր Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին և տարածաշրջանային քաղաքականությանը։

Հավաքի շրջանակներում ներկայացվել է երիտասարդական կազմակերպության աշխատանքների հաշվետվությունը։ Ըստ ներկայացված տվյալների 2018 թվականի ապրիլից ցայսօր կուսակցության անդամության դիմում ներկայացրածների շուրջ  75%-ը երիտասարդներ են։ Հավաքը կշարունակվի նաև սեպտեմբերի 11-ին՝ օրակարգում ակտիվ սպորտային հանգիստ է։

Նշենք, որ հավաքի ընթացքում պահպանվել են հակահամաճարակային անվտանգության բոլոր նորմերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ