«Վեդու ջրամբարի իրիգացիոն թունելի բետոնացման աշխատանքների ավարտական փուլն է…». Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, իսկ կից գրառման մեջ նշել է.

«Վեդու ջրամբարի իրիգացիոն թունելի բետոնացման աշխատանքների ավարտական փուլը»:

Ջրամբարի շինաշխատանքները վերսկսվել են ապրիլի 13-ից՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված սանիտարահիգիենիկ պայմանները։ Շինարարներն ապահովված են բժշկական դիմակներով‚ ախտահանիչ նյութերով։ Շինհրապարակ մուտքից առաջ նախարար Սուրեն Պապիկյանը և ուղեկցող պաշտոնյաներն անցել են ջերմաչափում։

Նախարարը Պապիկյանը կարևորել է արտակարգ դրության ընթացքում առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների շարունակական ապահովումը և միաժամանակ հորդորել պատասխանատուներին հետևել նախանշված ժամանակացույցի և շինարարության տեմպի հնարավորինս պահպանմանը, անհրաժեշտության դեպքում սահմանել աշխատանքային հերթափոխ։

Խոսելով ջրամբարի կենսական նշականությունից` նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել էր . «Վեդիի ջրամբարի շինարարությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի Հանրապետության նորանկախ պատմության համար, այն ,ըստ էության, հետխորհրդային Հայաստանում կառուցվող առաջին ջրամբարն է»։ Նախարարի խոսքով` նախորդ տարի իր այցելության ժամանակ եղած խնդիրները՝ կապված կավի արդյունահանման, հողօգտագործման թույլտվության, գազալցակայանի կառուցման հետ, ամբողջությամբ լուծվել են։ «Մեր միջազգային գործընկերների՝ Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսական աջակցությամբ պայմանավորված` որոշակի խոչընդոտները ևս հաղթահարվել են: Եվ մենք այս տարի պետք է փորձենք աշխատանքները մոտեցնել ավարտական փուլին», -նշել է նախարար Պապիկյանը։

#ջրայինոլորտՎեդու ջրամբարի իրիգացիոն թունելի բետոնացման աշխատանքների ավարտական փուլը

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Friday, 11 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ