Բացառիկ կադրեր՝ Մհեր Ենոքյանի կատարած ս#անությունից

Կառավարությունը որոշել է ազատ արձակել Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց գործով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին։ Նարեկ Մայլյանը  է տրամադրել կադրեր, որտեղ երևում է, թե ինչ դաժանությամբ է Մհեր Ենոքյանը սպանել 19-ամյա Իոսիֆ Աղաջանովին։ Կադրերի հրապարակմանը դեմ չեն եղել նաև սպանվածի ծնողները։

Մհեր Ենոքյանը ծնվել ու մեծացել է բժիշկների ընտանիքում, սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում: 20 տարեկանում` 1996 թ-ին դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման:

Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում, տվել միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել սպանությունը` մինչ մյուս ընկերը փորձում էր սպանել նրան: Գործով մյուս մեղադրյալն, ի դեպ, արդեն ազատության մեջ է:

Վերջինը դատապարտվել էր նույն հոդվածով, սակայն 15 տարի ազատազրկման: Հենց նրա վերջին ու փոփոխված ցուցմունքն էլ դատարանի կողմից համարվել էր արժանահավատ, ըստ որի սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ:

Քրեական գործը, ըստ մասնագետների, վկայում է այն մասին, որ քննությունը ժամանակին կատարվել է բացթողումներով ու կոպիտ սխալներով: Փաստաբանական տեղեկանքները լի են նմանօրինակ փաստերով: Մհեր Ենոքյանն ու իր ընտանիքը մինչ օրս պայքարում են գործի վերանայմանը հասնելու համար:  Այս 15 տարիներին նրանք բազմաթիվ անգամներ են դիմել տարբեր պետական ատյաններ, ՀՀ բոլոր երեք նախագահներին, սակայն պատասխանները ստացվել են մեկ մարմնից` Դատախազությունից` անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ