ԹԵՍՏ. Կճանաչե՞ք այս արձանները

Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյան (մարտի 4 (16), 1878[1], Կրասնոդար, Ռուսական կայսրություն — փետրվարի 20, 1936[2], Երևան, Հայկական ԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս (1914), ՀԽՍՀ ժողովրդական ճարտարտապետ (1926), հայ նոր ճարտարապետության հիմնադիր։

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1898 թվականին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում՝ նախագծելով և տարբեր քաղաքներում կառուցելով բազմաթիվ շինություններ։

Spread the love
  •   
  •   
  •   
  •  
error: Content is protected !!