Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավար, ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Բունդեսթագ, երկրի խորհրդարանի նիստում ասել է, որ Գերմանիան լռում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի, ասորիների, հույների ցեղասպանության հարցում:
Նա նշել է, որ եթե 1915-ի Հայոց ցեղասպանությունը բացահայտվեր, հետագայում Թուրքիայում ազգային այլ փոքրամասնությունների վրա հարձակումները և ճնշումները չէին լինի.
«Եթե հայերը չսպանվեին, Վանը կդառնար արևելքի Փարիզը», — ասել է Օզդեմիրը, գրում է «Արևելքը»:
Պատգամավորը նաև ասել է.
«Թուրքական դասագրքերում պետք է գրվի ցեղասպանության մասին, երեխաների հերոսը Թալեաթ փաշան չպիտի լինի»: