ԹԵՍՏ. Գիտե՞ք աշխարհի պետությունների դրամական միավորները

 

Հայկական դրամը (ISO կոդ՝ AMD) Հայաստանի Հանրապետության ազգային արժույթն է։ Դրամի արտադրյալը լուման է՝ «1 դրամ = 100 լումա» հարաբերակցությամբ։

Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում:

Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով: «Դրամ» բառը թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή)։ Հայկական դրամի գրանշանն է «Armenian dram sign.svg» նշանը (֏ • U+058F Armenian Dram Sign)։

Spread the love
  •   
  •   
  •   
  •