Թեստ․Իսկ դուք հիշում ե՞ք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը․ ստուգենք միասին

Մենք ենք, մեր սարերը — Հենրիկ Մալյանի, ըստ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության նկարահանած գեղարվեստական կինոնկարն է։ Նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայում 1969 թվականին։

Սյուժեն:
Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։

Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին ու փորձում են վերջինիս խաբելով ճանապարհ դնել։ Միջամտում են Զավենն ու Պավլեն, ովքեր կոպտում են Ռևազին։

Ռևազի կինը դիմում է միլիցիային, և գյուղ գործուղված քննիչը փորցում է քանդել պատմության կծիկը։ Սակայն լեյտենանտը հասկանում է, որ արվածը դիտավորյալ գողություն չէ և որոշում է հետաքննություն չանցկացնել։ Բայց իր ղեկավարության առաջ անաչառ երևալու համար նա սկսում է, օրենքի տառին համապատասխան, հետաքննել գործն ու հարցաքննել մասնակիցներին։

 999 դիտում,  3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •