«Ճնշումս բարձրացավ». Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ այսօր տեղի է ունենալու պատգամավորների մանդատների բաշխման արարողությունը և հույս հայտնել, որ ԱԺ պատգամավորի մանդատ ստացող կառավարության անդամները կնպաստեն գործադիրի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

«Մեր գործընկերներից երեքն այսօր ստանալու են ԱԺ պատգամավորի մանդատ: Խոսքն առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի մասին է:

Հետևաբար, նրանք հետագայում աշխատելու են ԱԺ-ում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին կառավարությունում համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ ԱԺ-ում նրանք կառավարության աշխատանքի արդյունավետությանն առնվազն նույնքան կնպաստեն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ