ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը անտրամաբանական է համարում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ԱԺ փոխխոսնակ պետք է ընտրվի ավելի շատ պատգամավոր ունեցող 2–րդ ուժից:
«Սահմանադրությունն ասում է, որ պետք է ընտրվի, այսինքն` պետք է ընտրվի, ոչ թե մենք պետք է շարունակենք պահպանել Հանրապետականի ժամանակվա ավանդույթները»,–լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը։
Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ 3–րդ փոխխոսնակի համար «Իմ քայլը» իր քվեարկելու է ամենաշատ ձայնը ստացած ընդդիմադիր ուժի թեկնածուի օգտին:
Մարուքյանի խոսքերով` անգամ եթե «Իմ քայլի» կողմից նման որոշում կա, իրենց դիրքորոշումն ու տրամադրվածությունը չի փոխվում, քանի որ իրենց թեկնածուն ավելի լավն է ու արժանի: