Ի՞նչ կլինի,երբ 1 տարեկան եղբորը թողնեն 7-ամյա տղայի խնամքին

Երբ ընտանիքում հայտնվում է ևս մեկ երեխա, ավագ զավակն ինքնաբերաբար սկսում է ավելի արագ հասունանալ և նույնիսկ հոգ տանել տան փոքրիկին:Նրա մոտ սկսում է  զարգանալ փոքրի հանդեպ պատասխանատվության զգացումը։

Ֆիլիպինները բավականին աղքատ պետություն է, այդ պատճառով ծնողները հաճախ երեխաներին կերակրելու համար աշխատում են միանգամից մի քանի տեղում: Նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, փոքրին թողնում են ավագ երեխայի խնամքին:

Այս պատմությունը հայտնի դարձավ ֆիլիպինյան ուսուցչու հրապարակման միջոցով: Դասին եկել էր 7-ամյա տղան, բայց ոչ մենակ: Իր հետ նա բերել էր 1 տարեկան եղբորը: Նա բացատրել էր, որ եղբորը չէր կարող որևէ մեկի մոտ թողնել: Նրա ծնողներն ու տատիկն անընդհատ աշխատում են, իսկ մնալ տանն ու բաց թողնել դասերը նա չի ցանկանում:

Զարմացած ուսուցչուհին  թույլատրեց, որ եղբայրը մնա դասին: Այդպես տղան ամբողջ դասն անցկացրեց ձախ ձեռքով եղբորը գրկած և աջով տետրում գրելով: Հիմա արդեն դպրոցում ոչ ոք չի զարմանում, երբ նրան եղբոր հետ են տեսնում:

Անհնար է չհիանալ տղայի մտածելակերպով, ով կարողացավ համատեղել եղբոր խնամքն ու բաց չթողնել դասերը:

Spread the love
  •   
  •   
  •