2015 թվականի հունիսի 16-ին միջազգային հեղինակավոր պարբերականները հայտնեցին, թե կյանքի 98-րդ տարում Բևեռլի Հիլզում մահացել է հայազգի խոշոր գործարար և բարերար Քըրք Քըրքորյանը:
Նրա մահից հետո աշխարհի առաջատար պարբերականները իրենց ծավալուն հոդվածներով անդրադարձան միլիարդատիրոջ կյանքին ու գործունեությանը՝ նշելով, թե այդ համեստ մարդն այդքան էլ չէր սիրում խոսել իր մասին:
Ամերիկյան հեղինակավոր Time ամսագիրը նախօրեին հետաքրքիր հոդված է տպագրել Քըրքորյանի մասին` ներկայացնելով նրա կյանքի մասին 5 հետաքրքիր տեղեկություն:
Ինչպես գրում է Time-ը, այս միլիարդատերը իսկապես կարող էր համարվել «ամենահետաքրիքր տղամարդը»: