Քոչարյանի գանգատները ՄԻԵԴ-ում

Քոչարյանի պաշտպանները երկրորդ գանգատն են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գանգատը այս տարի է մուտք եղել դատարան:

Նշենք, որ այս գանգատը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն:

Մինչ այդ պաշտպանական կողմը եւս մեկ գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ, որը վերաբերում էր անմեղության կանխավարկածին եւ պաշտպանության իրավունքի խախտման հիմքերին: Երկու դեպքերում էլ ՄԻԵԴ գանգատները ներկայացվել են առանց ներպետական ատյանները սպառելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ