Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, փարիզյան այցից հետո, նոյեմբերի 12-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՀՀ դեսպանությունում կազմակերպված մի քանի պաշտոնական հանդիպումների, այդ թվում՝Ռուսաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների տիկնանց, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։