Ինչպես հայտնում է shamshyan.com-ը հունվարի 9-ին, ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության կենտրոնական ապարատի քրեական հետախուզության բաժնի, Աբովյանի Ռազմական Ոստիկանության բաժնի և Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, իսկ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում ռազմական ոստիակնություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Մերուժան Ոսկանյանը:
Վերջինս ներկայացել էր հոր հետ, ասես նրան կանչած լինեին ծնողական ժողովի: Նա երեկ Կոտայքի մարզում աղմկահարույց միջադեպի գլխավոր հերոսներից էր, ով ոչ միայն խոչընդոտել էր Նաիրիի զինկոմիսարիատի աշխատակցի ու զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի վարորդի աշխատանքը, այլև հարվածներ էր հասցրել նրանց:
«Հայկական ժամանակ» օրաթերթի մեր գործընկերը անմահացրել էր այդ «սուտի լավ տղու» և նրա հետ եղած անձանց քաջագործությունները , իսկ այօսր նա լրիվ կերպարանափոխված արտաքին տեսքը կոկիկ տեսքի բերած վիճակում ներկայացել էր իրավապահներին:
Եթե նա չասեր, որ ինքը երեկվա «առյուծի կաթ կերած հերոսն է», դժվար թե նրան ճանաչեին: Լրիվ դարձել էր ամաչկոտ, չխոսկան աշակերտ ու մարդիկ կմտածեին, որ դրա լուսանկարը որպես դպրոցի գերազանցիկ պետք է փակցնեին պատին, բայց վայ էն աշակերտին, ով պետք է սրա նմաններից դասեր քաղի:
աղբյուրը՝ shamshyan.com