Բացառիկ կադրեր` Մարկ Սաղաթելյանի հուղարկավորությունից. ով է տեսադրել այն հիմա եւ ինչու

Երեւանը լքում եմ ծանր սրտով, բայց ես դեռ կվերադառնամ: Սա հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի Facebook-յան վերջին գրառումներից մեկն է:

«Ծանր սրտով, որովհետեւ փողոցը, որտեղ ապրում եմ, այդպես էլ չասֆալտապատեցին, որովհետեւ ընկերներս ավելի լավ չեն ապրում, որովհետեւ մարդկանց աչքերում հույս չեմ տեսնում, որովհետեւ իմ քաղաքը այնքան էլ իմը չի դարձել:

Եւ միայն պայծառ միտքս է հանգստացնում. Ես դեռ կվերադառնամ, մենք դեռ կվերադառնանք»,- գրել է Մարկ Սաղաթելյանը:

Իսկ մի փոքր ավելի վաղ, Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, իրեն հատուկ հումորով անդրադարձել էր Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երեւան» կարգախոսին, գրելով. «Եթե մի քիչ մտածենք, ապա «Ավելի լավ Երեւանը» Մոսկվան է, չնայած խանութների գները նույնն են: Այստեղ ոչ միայն ավելի շատ եւ ավելի քաղաքակիրթ հայեր են ապրում, այլեւ ապրում են շատ ավելի լավ»։

Իսկ այսօր համացանցում հայտնել են բացառիկ կադրեր Մարկ Սաղաթելյանի հուղարկավորությունից:

Միայն թե մի հարց է ծագում.  ով է տեսադրել այն հիմա եւ ինչու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ