«Ավտոբուսի դռանը խփել եմ, որ բացեն…». հայտնի միջադեպի մասնակիցը զղջում է

Հայտնի է նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի պատճառը: Մասնավորապես, միջադեպի մասնակիցներից 40-ամյա Գոռ Հ.-ն ոստիկանությունում հայտնել է. «Ես պրիզիվի ավտոբուսին մոտիկացել եմ, դռանը խփել եմ, որ բացեն քրոջս երեխային տեսնեմ: Զղջում եմ իմ արածի համար, հորդորում եմ, որ ոչ մեկը տենց բան չանի, պահի ազդեցության տակ եմ արել: Խնդրում եմ հնարավորինս ներող գտնվեն»:

Նշենք, որ ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության եւ ՀՀ Ոստիկանության աշխատակիցները հունվարի 8-ին հայտնաբերել են նույն օրը, ժամը 10։30-ից մինչեւ 11։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին ու քաշքշուկ հրահրողներին:

Նրանք նաեւ վթարային իրավիճակ էին ստեղծել, որի ժամանակ անօրինական հարկադրել են վարորդին կանգ առնել ու այդ ժամանակ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, այդ ընթացքում հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին, վնասել այն։

Երիտասարդները այնուհետեւ իրենց գործողությունները կատարել են Երեւան քաղաքի Շարուրի փողոցում՝ նույն եղանակով. կանգնեցրել են ավտոբուսը, որից հետո 2 հոգի ոտքերով հարվածել ու բացել են ավտոբուսի սրահի դռները, ներս մտնելով՝ բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչի նկատմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ