Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ղազախստանում տեղի ունեցած դեպքից մեկ հետևություն պետք է անել, որ աշխարհի երեսին ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի, որ ինքը գտնվում է պետության վերահսկողության տակ:
Թող այս դեպքը դաս լինի բոլոր երկրների համար, որ հայերի վրա գործ սարքելուց հաշվի առնեն, որ պետական մակարդակով հայկական կողմը կանգնելու իր հայրենակցի կողքին՝ ոտիկանապետով, նախարարով, դեսպանով , մարդու իրավունքի պաշտպանով և այլն: Աշխարհի երեսին ոչ մի հայ, որևէ ուժի պատճառով չի պատժվելու, չի ենթարկվելու ապօրինի դատաստանի ու անտերի պես չի ապրելու:
Հայաստանի հանրապետության բոլոր պետական կառույցները ցանկացած պահին պետք է պատրաստ լինեն ցանկացած հայի համար տեղում զանգահարեն իրենց գործընկերներին, որպեսզի որևէ մեկի, որևէ երրորդ երկրի մտքով չանցնի, որ կարող է ազդել հայ ժողովրդի և այլ ազգերի հարաբերությունների վրա:
Մարդասպանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ , աշխարհի ցանկացած երկրում»:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Կարագանդայում «Դրեւնի Րիմ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ծեծկռտուք մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով սպանվել է 23-ամյա ղազախ երիտասարդ:
Սպանությունից հետո Կարագանդայում հանրահավաք է: Հարյուրավոր ղազախներ մասնակցում են բողոքի ակցիային, որն անցնում է Կարագանդայում հունվարի 1-ին՝ «Դրեվնի Րիմ» ռեստորանի մոտ 23-ամյա ղազախի սպանությունից հետո: