Ռոբերտ Սեդրակի Քոչարյան (օգոստոսի 31, 1954[1], Ստեփանակերտ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության 2-րդ և Արցախի Հանրապետության 1-ին նախագահ, Արցախի հերոս։ Կալանավորված է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։
2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի դեպքերով մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Միաժամանակ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար:
Հաջորդ օրը դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել 2 ամսով: