Հերթական լկտի սուտը՝ այս անգամ զոհը Արարատ Միրզոյանն էր

Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի աշխատակազմին չի առաջարկել իր համար նոր մեքենա գնել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գրասենյակից:

Քիչ առաջ «Հրապարակ»-ը գրել էր, որ Արարատ Միրզոյանը, դեռ խորհրդարանի նախագահ չդարձած, արդեն հանձնարարել է, որ ԱԺ աշխատակազմն իր համար նոր ծառայողական ավտոմեքենա գնի, քանի որ չի ցանկանում օգտագործել նախորդ ԱԺ նախագահների ավտոմեքենան:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Միրզոյանը ցանկացել է, որ իր համար գնեն Mercedes S-Class զրահապատ ավտոմեքենա, որի արժեքը 100 մլն դրամ է:

Տեղեկությունները հերքեցին նաեւ Ազգային ժողովից: Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն ասաց, որ նման քննարկում չեն ունեցել:

Աղբյուր

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ