Յելի համալսարանի գիտնականները պարզել են՝ ինչու են տղամարդիկ խոցելի կորոնավիրուսի նկատմամբ: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:
Նրանք վերլուծել են վիրուսային ծանրաբեռնվածության մեջ սեռային տարբերությունները, հակամարմինների քանակը, պլազմայում ցիտոկինների կոնցենտրացիան, ինչպես նաեւ ուշադրություն դարձրել պացիենտների մոտ արյան բջիջների հատկություններին: Պարզվել է, որ տղամարդիկ արյան պլազմայում ունեն ավելի բարձր մակարդակի ցիտոկիններ, օրինակ՝ IL-8: Կանանց մոտ, նույնիսկ տարեցների մոտ, զարգանում է ավելի կայուն իմունային պատասխան T լիմֆոցիտների մասնակցությամբ:
Թույլ T-բջիջները կապված են տղամարդ պացիենտների հիվանդությունների վատ ելքի հետ: Սակայն կանանց մոտ, ում մոտ նկատվում է ցիտոկինների բարձր մակարդակ, եւս նկատվում է կորոնավիրուսի ծանր ընթացք:
Գիտնականների խոսքով՝ տղամարդ պացիենտների վիճակի լավացման համար կարելի է ուժեղացնել T-բջջային պատասխանները պատվաստանյութի օգնությամբ, իսկ կանանց բուժում նշանակել՝ ցիտոկինային պատասխանը թուլացնելու համար:
Սակայն չի կարելի բացառել հավանականությունը, որ դա կապված է տարիքի կամ մարմնի զանգվածի ինդեքսի հետ, իսկ այլ դեպքեր կարող են առաջանալ պատահաբար:
Այլ մասնագետների կարծիքով՝ պետք է անհատական , այլ ոչ թե սեռով պայմանավորված բուժում ընտրվի: