Մոլորակի ամենահարուստ ռեփերները. որքան է կազմում նրանց եկամուտը

Աշխարհի ամենահարուստ ռեփերներից է Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյեն, ով ունի սպորտային կոշիկների հավաքածու: Նա իր միլիոնները ծախսում է իր կնոջ, երեխաների, մեքենաների և շքեղ առանձնատների վրա։

Ջայ-Զին, ով մեծացել է Բրուքլինի ամենաաղքատ թաղամասում, դարձել է առաջին հիփ-հոփ աստղը, ով նաեւ նկարում է: Արվեստի գործերի վաճառքից նա վաստակել է 70 միլիոն դոլար։ Ռեփերը իր կյանքի ընթացքում  վաստակել է միլիարդ դոլարներ: Ջայ-Զին ունի նաև բասկետբոլային ակումբ։

Ամենահարուստ ռեփերների թվում է նաև Դրեյքը, ով ունի շքեղ ավտոմեքենաների հավաքածու, բնակարաններ Տորոնտոյում։ Դրեյքի առանձնատնեից մեկն արժե  ավելի քան 100 միլիոն դոլար։ Դրեյքը այժմ հանդիսանում է ամենաբարձր վարձատրվող,  հաջողակ երաժիշտներից մեկը։

Թրևիս Սկոտտին են պատկանում Լոս Անջոլոսում մի քանի առանձնատներ: Բնակարաններից մեկը արժե 23 միլիոն դոլար։

Էմինեմը ամենալեգենդար ռեփերներից մեկն է։ Երաժիշտը ունի ռադիոկայան, հագուստի ապրանքանիշներ, կինոընկերություն և բարեգործական հիմնադրամ։ Էմինեմի հարստությունը գնահատվում է 100 միլիոն դոլար։

Քենդիկ Լամարը առաջին ոչ դասական և ոչ ջազ երաժիշտն է, հանդիսատեսի սերը Լամարին բերել է հսկայական եկամուտ: 2019-ին նա վաստակել է 38,5 միլիոն դոլար։

Քարդի Բին միակ կին ամենաերիտասարդ ռեփերն է: Մինչև երաժշտական կարիերան ստեղծելը, Քարդին աշխատում էր որպես մերկապարուհի։ Այժմ նրա ունեցվածքը գնահատվում է 28 միլիոն դոլար, նա ամուսնացած է ռեփեր Օֆսեթի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ