«Քիչ առաջ իմացա, որ …». Նիկոլ Փաշինյանը լավ նորություն է հայտնել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեսյբուքյան էջում նր գրառոմ է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Քիչ առաջ, լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երեւանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ Սա է Նոր Հայաստանը։»

Հիշեցնեք որ 2018 վաճառքի էր հանվել նաև Նիկոլ Փաշինյանի հեղինակած գիրքը՝ «Երկրի հակառակ կողմը»:

2008 թվականի մարտի 2-ին, քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով, Նիկոլ Փաշինյանն անցավ ընդհատակ։ Ոստիկանությունը փնտրում էր նրան Հայաստանում ու Հայաստանից դուրս։

Դրսում փնտրելու պատճառը նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվող «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարն էր, որում Փաշինյանը նկարագրում էր երկրից երկիր իր ճամփորդությունները։ Իրականում հեղինակը «ճամփորդում» էր՝ չհեռանալով Երեւանի ծայրամասում գտնվող առանձնատնից։

2012-ի ԱԺ ընտրություններին ԿԸՀ-ն հրաժարվեց գրանցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ պատճառաբանելով, թե նա 2008-ի մարտին ապօրինի հատել է Հայաստանի սահմանն ու 2009-ին ապօրինի վերադարձել։

10 տարի անց՝ «Երկրի հակառակ  կողմը» վերընթերցելուց հետո, Փաշինյանը հասկացավ՝ եկել է ժողովրդի հաղթանակի ժամը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ