Սպեցիֆիկ իմունային բջիջների անոմալ պահվածքը կարող է կորոնավիրուսի ծանր կամ վտանգավոր ձեւի զարգացման պատճառ դառնալ՝ պարզել են Շվեդիայի Կառոլինի ինստիտուտի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Immunology ամսագրում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հետազոտության հեղինակները վերլուծել են չափավոր (10 մարդ) եւ ծանր (17 մարդ) կորոնավիրուսային վարակով 27 հիվանդի արյան նմուշները: Որպես վերահսկման խումբ օգտագործվել են 17 առողջ մարդկանց արյան նմուշներ։ Պարզվել է, որ SARS-CoV-2-ի դեպքում ցիտոտոքսիկ լիմֆոցիտները, որոնք կոչվում են բնական մարդասպաններ (NK-բջիջներ), շուտ են ակտիվանում, սակայն տարբեր կերպ են գործում COVID-19-ի ծանր եւ չափավոր ընթացքի դեպքում:
Ծանր հիվանդների Nk-բջիջները, որպես կանոն, ցուցաբերել են պերֆորինի սպիտակուցների NKG2C եւ Ksp37 ավելի բարձր արտահայտություն, ինչը, հետազոտողների կարծիքով, արտացոլում է այսպես կոչված հարմարվողական բնական մարդասպանների բարձր մակարդակը: Հարմարվողական NK-բջիջները կարող են ավելի արդյունավետ սպանել թիրախ -բջիջները համեմատած այլ NK բջիջների հետ:
Այժմ հետազոտողներն ուսումնասիրում են՝ որքան է իմունային պատասխանը, որը միջնորդավորված է NK-բջիջներով եւ նկատվում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների մոտ, եւ արդյոք դա կարող է նպաստել COVID-19-ի ծանր ձեւի զարգացմանը: