Ինդոնեզիայում 12-ամյա աղջիկը հուղարկավորությունի առաջ բացել է աչքերն ու սկսել շարժվել

Ինդոնեզիայում 12-ամյա աղջկա սիրտը սկսել է նորից բաբախել, երբ նրան լողացրել են հուղարկավորությունից առաջ: Այս մասին հայտնել է Daily Mail- ը:

Երեխան մահացել էր Պրոբոլինգո քաղաքի հիվանդանոցներից մեկում շաքարախտի հետ կապված բարդությունների պատճառով: Մեկ ժամ անց ծնողները մահացած դստերը տարել էին հուղարկավորության նախապատրաստելու համար:

«Երբ նրա մարմինը լվաոնում էինք, այն հանկարծ տաքացավ, և նրա փակ աչքերը բացվեցին: Պարզեցինք, որ նրա սիրտը կրկին բաբախում է, և նա սկսեց շարժվել»,- պատմել է աղջկա հայրը:

Ծնողների կողմից կանչված շտապօգնության բժիշկները փորձել են երեխային վերակենդանացնել թթվածնային մեքենայի օգնությամբ, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել: Մեկ ժամ անց նրանք նորից մահ էին արձանագրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ