ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետարանի առջև նրան դիմավորել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Իսկ Փաշինյանին արդեն ճանապարհելիս, Մարությանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչով էր պայմանավորված վարչապետի պաշտոնակատարի անակնկալ այցը, պատասխանել է. «Մեր ֆրակցիայի փակ նիստն էր, ուղղակի»: