Հյուսիսային Յորքշիրի անգլիական Ստայտես գյուղում մի տղա փրկել է ծովում խեղդվող երեխային: Այս մասին հայտնում է Daily Mirror թերթը:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին: 11-ամյա Էլայ Հարիսոնը ընտանիքի հետ հանգստանում էր ծովափին, երբ ափից 10 մետր հեռավորության վրա նկատել է խեղդվող տղայի: Նա անմիջապես նետվել է ծովը և փրկել նրան: Չնայած այն հանգամանքին, որ երեխան ջուր է կուլ տվել, նա ժամանակին ստացել է անհրաժեշտ օգնությունը:
Երեխայի մայրը Հարիսոնին տվել է տասը ֆունտ սթեռլինգ՝ ի նշան երախտագիտության համարձակ արարքի համար:
«Որդիս փրկեց նրա կյանքը», – հպարտորեն ասել է Հարիսոնի մայրը՝ Քեյլին: