Պատկերացնում եք, չէ, ինչ կլիներ, եթե չինական 15 միլիարդանոց ներդրման քարոզչական կուտն ուտեր Հայաստանի գործող կառավարիչներից որևէ մեկ . Նվեր Մնացականյան

Պատկերացնում եք, չէ, ինչ կլիներ, եթե չինական 15 միլիարդանոց ներդրման քարոզչական կուտն ուտեր Հայաստանի գործող կառավարիչներից որևէ մեկը․ հետո ինչով և ինչպես էր նա տարբերվելու նախկինների հայ-չինական երկաթուղու պաշտոնական սուտը, կամ հայկական նոր ատոմակայանի քաղաքական բլեֆը քարոզողից։

Ինչ է, դեռ չեք հավատում, որ գյուղական ճանապարհ ու մանկապարտեզ կառուցելը համազոր է զինվորի հացին նստած գիշատիչներից ազատագրվելուն։ Երևի դրա համար էլ հանրապետական գործիչն էլի շտապեց՝ ծաղրելով չինական անհասցե ներդրումը։ Ծաղրելուց առաջ հանրապետականը լավ կլիներ բացատրեր հյուսիս-հարավ մայրուղում չինական իրական ներդրման տապալման ու սահմանին մեր զինվորի սոված մնալու պատճառները։

Հետո էլ լավ կլիներ հաշվել, թե հյուսիս-հարավից գողացածով քանի սահման պահող համայնք կդադարեր թակել չքավորության դուռը, եթե կուզեք, դեռ այն ժամանակներից, երբ հյուսիսային պողոտա էիք կառուցում։ Դա ինչ պակաս սահմանադրական կարգի տապալում է, երբ երկիրը բաժանվում է մի քանի ընտանիքի միջև, որոնք այսօր առաջինն են պահանջում արդար ապրուստի կանոններ՝ ամենուր բղավելով, բռնեք գողին․․․ :

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ